«Հույս ունենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ բանակցություններում վերջին շրջանում նշմարվող առաջընթացը զգալի արդյունքների կհանգեցնի Մոլդովայում կայանալիք հանդիպման ընթացքում», — հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը կանի հնարավոր ամեն բան, այդ նպատակին հասնելուն աջակցելու համար:
«ԱՄՆ շարունակում է վճռական աջակցությունը ԼՂ բանակցային գործընթացին: Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում անվտանգությամբ եւ ԼՂ խնդրի լուծմամբ: Ես կարծում եմ, որ կարգավորումը հնարավոր է, եւ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել դրան», — հավելել է ամերիկացի դիվանագետը:




























