Հոկտեմբերի 8-ին Քիշնեւում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Միաժամանակ, ինչպես ՌԻԱ-Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աղբյուրը, «այդ հանդիպմանը ճեղքում չի սպասվում, դա հերթական քայլն է ղարաբաղյան կարգավորման մեջ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Քիշնեւում սկսվելու է ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովը:



























