Toyota խոշոր ավտոարտադրողի հետազոտական ​​ստորաբաժանումը հինգշաբթի օրը հայտնել է, որ նախատեսում է համաշխարհային ներդրումային հիմնադրամ ձեւավորել, փոխանցում է Reuters-ը:

Ներդրումային հիմնադրամի կապիտալի չափը 800 միլիոն դոլար կկազմի:

Woven Capital կոչվող հիմնադրամի նպատակն է ներդրումներ կատարել այն ընկերություններում, որոնք զբաղվում են ինքնավար մոբիլության եւ «խելացի» քաղաքների ստեղծմամբ, նշվում է ընկերության հետագա զարգացման գիտահետազոտական ​​ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Ընկերությունն ավելի վաղ պատմել էր Ֆուձիյամա լեռան ստորոտում Woven City անվամբ «ապագայի քաղաքի» նախատիպի ստեղծման պլանների մասին: