Մերկ կրծքով 30 կին բողոքի ակցիա է կազմակերպել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի առջեւ Reuters-ը:

Ակցիան անցկացնում է Extinction Rebellion կազմակերպությունը:

Կանայք իրենց մոտ ունեն մեծ պաստառ հետեւյալ գրությամբ՝ «Չե՞ք կարողանում հանդուրժել ճշմարտությունը»:

Նրանց կրծքի վրա գրված են զգուշացումներ գլոբալ տաքացման հետեւանքների մասին՝ պատերազմ, երաշտ, սով, անտառային հրդեհներ, բռնություն:

Լուսանկարներում երեւում է՝ ինչպես են ոստիկանները բերման ենթարկում նրանց: