Հոկտեմբերի 8-ից Երեւանի բոլոր համայնքներում, յուրաքանչյուր օրը մեկ համայնքում «Միացում» ազգային նախաձեռնությունը կազմակերպում է «թուրքական արձանագրությունների» խորհրդանշական այրում եւ ստորագրահավաք:

«Միացում» նախաձեռնությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը կսկսվի ժամը 10:00-ին Կենտրոն համայնքում` Իսահակյանի արձանի հարեւանությամբ, հոկտեմբերի 9-ին Արաբկիր համայնքում` Բարեկամություն մետրոյի հարեւանությամբ, հոկտեմբերի 10-ին Շենգավիթ համայնքում` Գարեգին Նժդեհի հրապարակում:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան օգոստոսի 31-ին հրապարակեցին երկկողմ հարաբերությունների հաստատման եւ դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունների նախաստորագրման մասին: Ըստ թուրքական կողմի՝ արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 10-ին: Հասարակության զգալի մասը դեմ է արտահայտվում արձանագրությունների ստորագրմանը՝ պատճառաբանելով, թե այդ արձանագրությունները անթույլատրելի նախապայմաններ են պարունակում: