2009թ. քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ծագումով հնդիկ, բրիտանացի Վենկատրաման Ռամակրիշնան, ամերիկացի Թոմաս Ստեյցը եւ հրեուհի Ադա Յոնատը: Այդ մասին ասված է Նոբելյան կոմիտեի հոկտեմբերի 7-ին տարածած հաղորդագրության մեջ:
Գիտնականները մրցանակի են արժանացել ռիբոսոմների կառուցվածքի եւ կատարած գործառույթի ուսումնասիրման ասպարեզում հետազոտությունների համար:



























