2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները տղամարդկանց 100 մետրք վազքի երզափակիչի մեկ միլիոն տոմսի հայտ են ստացել: Սակայն ստադիոնն ունի 80 հազար տեղ: Օլիմպիական խաղերի ամենասպասված մեկնարկի տոմսեր ազատ վաճառքում կամ պատվիրելով կկարողանա  ձեռք բերել միայն 40 հազար մարդ, քանի որ տոմսերի ուղիղ կեսը տրամադրվելու է հովանավորներին, պաշտոնյաներին, հյուրերին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին: