Անգլիայի նորընծա չեմպիոն Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը ճանաչվել է ընթացիկ մրցաշրջանի անգլիական Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ:
Շոտլանդացի մասնագետը 9-րդ անգամ է արժանանում այդ մրցանակին: Մանչեսթեր Յունայթեդը 12-րդ անգամ նվաճեց չեմպիոնական տիտղոսը Ֆերգյուսոնի գլխավորությամբ: Իսկ ընդհանուր առմամբ, ակումբն Անգլիայի 19-ակի չեմպիոն է եւ այդ ցուցանիշով միայն այս տարի գերազանցեց Լիվերպուլին, որը 18 անգամ է եղել Անգլիայի չեմպիոն:



























