Այսօր, մայիսի 21-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Առաջին հաղթանակը տարավ Արարատը, որը 2:1 հաշվով առավելության հասավ Իմպուլսի նկատմամբ:
2:2 հաշվով ավարտվեց Բանանց - Միկա հանդիպումը:
Վաղը, մայիսի 22-ին կհանդիպեն առաջատարները` Փյունիկն ու Ուլիսը: Շիրակը կընդունի Գանձասարին:
10-րդ տուր
Արարատ - Իմպուլս` 2:1 (2:0)
Արա Հակոբյան, 14, Ռաֆայել Սաֆարյան, 18 - Արտակ Հովհաննիսյան, 75
Բանանց - Միկա` 2:2 (1:1)
Բրունո Կորեա, 19, Արտակ Դաշյան, 50 - Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 45+1, Դոնգ Ֆանգժու, 55




























