Պորտուգալացի Քրիշթիանու Ռոնալդուն աննախադեպ արդյունավետությամբ բարելավեց Իսպանիայի առաջնությունների ռեկորդը` վերջին տուրի Ալմերիայի հետ խաղում խփելով 39-րդ եւ 40-րդ գնդակները: Մադրիդի Ռեալի ռմբարկուն բարելավեց Բիլբաոյի Աթլետիկի խաղացող Թելմո Սարայի մրցաշրջան-1950/51-ի եւ Ռեալի խաղացող Ուգո Սանչեսի 1989/90-ի ռեկորդը` 38 գոլ:

Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում փոխչեմպիոն Ռեալը 8:1 հաշվով հաղթեց Ալմերիային, որը լքեց ուժեղագույնների խումբը: Բարսելոնան 3:1 հաշվով պարտության մատնեց Մալագային եւ առաջնությունն ավարտեց 96 միավորով: Ռեալը հետ է 4 միավոր: