Մադրիդի Ռեալը վերջին տուրում 8:1 հաշվով հաղթեց Ալմերիային եւ Իսպանիայի առաջնությունն ավարտեց խփած 102 գնդակով: Այդ ցուցանիշով Արքայական ակումբը երկրորդ տարին անընդմեջ գերազանցեց չեմպիոն Բարսելոնային, որն առաջնությունն ավարտեց 95 գոլով: Վերջին տուրում Բարսելոնան 3:1 հաշվով հաղթեց Մալագային: Անցած տարի Ռեալը նույնպես 102 գնդակ էր խփել` չորսով ավելի, քան Բարսելոնան: