Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Շալկե-04-ը 5:0 հաշվով առավելության հասավ Դույսբուրգի նկատմամբ եւ 5-րդ անգամ նվաճեց այդ տիտղոսը: Դույսբուրգը ներկայացնում է երկրորդ բունդեսլիգան: Շալկեի կազմում Գերմանիայի գավաթակիր դարձավ նաեւ Ռաուլը: