Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Լիլը ապահովեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Նախավերջին տուրում Լիլը ոչ ոքի` 2:2 հաշվով խաղաց Պարի Սեն Ժերմենի հետ եւ վաստակեց 73 միավոր: Երկրորդ տեղում ընթացող Մարսելն ունի 67 միավոր եւ ապահովել է փոխչեմպիոնի տիտղոսը: Արդեն քառակի չեմպիոն Լիլը նախորդ անգամ Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը նվաճել էր 57 տարի առաջ:
Հասանելի է
русский



























