Կաննի փառատոնի «Ոսկե արմավենին» ստացել է ամերիկացի ռեժիսոր Թերենս Մալիկը`  «Կյանքի ծառ» ֆիլմի համար, որտեղ նկարահանվել են Շոն Պենն ու Բրեդ Փիթը:  Փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 22-ի երեկոյան:

Փառատոնի գրան պրին բաժանեցին թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը` «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի եւ Դարդեն եղբայրները` «Հեծանվով տղան» կինոնկարի համար:

Լավագույն կանացի դերի համար մրցանակը շնորհվեց Կիրստեն Դանստին, ով նկարահանվել էր սկանդինավցի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Մելամաղձություն» ֆիլմում:  Լավագույն տղամարդու դերը, ըստ քննադատների, խաղացել է Ժան Դյուժարդանը` Միշել Խազանավիչուսի  «Արտիստ» ֆիլմում:

Լավագույն ռեժիսորի մրցանակն ստացավ դանիացի Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը` «Դրայվ» ֆիլմի համար: 

Ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Ելենա»  ֆիլմը հաղթեց «Հատուկ հայացք» ավանակարգում: