Սոմալիի ծովահենները զավթել են թուրքական «Horizon-1» բեռնատար նավը, տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթը:
Տեղեկատվության մեջ ասված է, որ թուրքական բեռնատար «Horizon-1» նավը դուրս է եկել Սաուդյան Արաբիայից: Առավոտյան կողմ հինգ զինված ծովահեններ ներխուժել են նավ, պատանդ են վերցրել նավում եղած 23 հոգիանոց անձնակազմը եւ նավը տարել են Սոմալիի կողմ: Թուրքական նավի սեփականատեր ընկերության պատասխանատուները հայտարարել են, որ անձնակազմի բոլոր անդամները ողջ են, սակայն դեռ տեղեկություններ չկան ծովահենների պահանջների վերաբերյալ:



















