Ֆուտբոլի Անգլիայի առաջնության վերջին տուրում Էվերտոնից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո Չելսիի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնանկ է արվել: Ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար Ռոման Աբրամովիչը ստիպված կլինի Անչելոտիին վճարել 7,5 միլիոն եվրո: Թափուր տեղի հնարավոր թեկնածուներն են Մարկո վան Բաստենը, Պորտուի մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը, Տոտենհեմի մարզիչ Հարի Ռեդնափը, Թուրքիայի հավաքականի մարզիչ Գուս Հիդինկը:

Չելսին Անգլիայի առաջնությունում 71 միավորով գրավեց երկրորդ տեղը` այն էլ միայն գոլերի տարբերությամբ առաջ անցավ Մանչեսթեր Սիթիից, որը նույնպես վաստակեց 71 միավոր: Չեմպիոն Մանչեսթեր Յունայթեդի արդյունքն է 80 միավոր: