Տրիպոլիում LAVEX-2009 միջազգային ցուցահանդեսում ցուցադրական թռիչքի ժամանակ կործանվել է լիբիական ռազմաօդային ուժերի МиГ-23 կործանիչը։ Ինքնաթիռ ընկել է ցուցադրման վայրից 2 կմ հեռավորության վրա։ Նախնական տվյալներով օդաչուն զոհվել է։ Ինքնաթիռի ընկած վայր ուղղաթիռ է ժամանել, ժամանել են հրշեջ մեքենաներ։ Դիտահարթակից տեսանելի են եղել անկման վայրից բարձրացող ծխի քուլաները։