Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այսօր ժամանելու է Ֆրանսիա: Նրա ինքնաթիռը Փարիզի օդանավակայանում վայրէջք կկատարի Երեւանի ժամանակով ժամը 19:30-ին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Աբդուլա Գյուլը եռօրյա այցը կատարում է Ֆրանսիա նախագահ Նիկոլա Սարկոզիի հրավերով` Ֆրանսիայում Թուրքիայի օրերի շրջանակներում: Այնուհետեւ Գյուլը հատուկ հյուրի կարգավիճակով կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ նստաշրջանին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Թուրքիայի օրերի շրջանակում Էյլֆելյան աշտարակը երեք օր կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով: Այս կապակցությամբ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներն իրենց բողոքն են հայտնել: