«Նման բան չի եղել։ Կոռեկտությունը քաղաքական կատեգորիա է, եւ ես անթույլատրելի եմ համարում որեւէ մեկի մասին որակումներով խոսելը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ սփյուռքահայության հասցեին արված որակումներին:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության ժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպած սփյուռքահայերին նախօրեին «ազգի տականք» էր անվանել։
Ընդգծելով, որ նրա խոսքերը պարզապես ճիշտ չեն հասկացվել եւ նա սփյուռքահայերին «տականք» չի անվանել, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ խոսքն ուղղված է եղել «ապազգային ուժերին եւ այն մարդկանց, ովքեր դավաճան են համարել Սերժ Սարգսյանին»։




























