Chelsea TV-ի լրագրող Ջիջի Սալմոնը ռեպորտաժի սթենդափի համար տեղն ու ժամն ընտրելիս չէր կարող պատկերացնել, որ Չելսիի ֆուտբոլիստները խաղադաշտ մտնելիս առիթը բաց չեն թողնի լրագրողի ետեւում զվարճանալ եւ ծաղրել աշխատանքը: Ամեն ինչ սկսվել է Դիդյե Դրոգբայից, որին միացել են նաեւ Նիկոլա Անելկան ու Դավիդ Լուիսը: Զվարճասեր է եղել նաեւ օպերատորը: