Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն քննարկել է Կարգապահական կոմիտեի առաջարկն Արարատի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին ճանաչել անցանկալի անձ: Գործկոմը բավարար է համարել Անդրեասյանին 10 խաղով որակազրկելը եւ հարկ չի համարել նրան ճանաչել անցանկալի անձ:

Անդրեասյանին որակազրկելու պատճառը եղել էր Հայաստանի առաջնության խաղերից մեկի ժամանակ ֆոտոլրագրողին հարվածելը: