Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը, որը հուլիսի 1-ից ծառայության է անցել Թուրքիայի Բուրդուր քաղաքի թիվ 58 հետեւակային զորամասում, հուլիսի 10-ին երդում կընդունի: Այս մասին հաղորդում է թուրքական «Yenisafak» թերթը:
Վաշինգտոնում, Համաշխարհային բանկում աշխատող Բիլալ Էրդողանը 21 օրյա ծառայություն է անցկացնում Բուրդուրի զորամասում: Արդարություն եւ զարգացում կուսակցության Բուրդուրի նահանգի ղեկավարը ասել է, որ երդմանը մասնակցելու համար ացելուների մեջ է նաեւ վարչապետ Էրդողանի կինը`Էմինե Էրդողանը:
Նույն օրը թուրքական բանակում երդում է տալու իսպանական «Վիլյառեալ» ակումբից թուրքական «Բեշիկթաշ» տեղափոխված ֆուտբոլիստ Նիհատ Քահվեջին:




























