Անավարտ է մնացել ֆուտբոլի Ավստրիայի առաջնության նախավերջին տուրի Ռապիդ – Աուստրիա հանդիպումը: Այդ երկրի ամենասպասված դիմակայություններից մեկը դադարեցվել է արդեն 26-րդ րոպեին, երբ Ռապիդը սեփական ստադիոնում պարտվում էր 0:2 հաշվով: Ռապիդի բազմաթիվ երկրպագուներ, այդ թվում դիմակներով ներխուժել են խաղադաշտ: Մրցավարն անմիջապես թիմերին տարել է հանդերձարան: Խաղադաշտ են մտել ոստիկանները, որոնց շարքերը չեն խանգարել երկու թիմերի երկրպագուներին ճայտրուկներ նետել իրար վրա: Ռապիդը, որպես հյուրընկալող կենթարկվի պատժամիջոցների եւ ամենայն հավանականությամբ տեխնիկական պարտություն կստանա, հաղորդում է Newsru–ն: