Մայիսի 22-ին Յարոսլավլում Մոսկվայի ԲԿՄԱ-ն եզրափակիչ խաղում 2:1 հաշվով հաղթեց Վլադիկավկազի Ալանիային եւ 6-րդ անգամ նվաճեց Ռուսաստանի գավաթը: Այդ ցուցանիշով ԲԿՄԱ-ն երկրի ռեկորդակիրն է: 2011-ին բանակային ակումբը նշում է 100-ամյա հոբելյանը: Տոնական տրամադրությունը չի փչացրել միջադեպը, որ տեղի է ունեցել բանակայինների հանդերձարանում: Երբ չեխ Թոմաշ Նեցիդը բարձրացրել է գավաթը, դրա ներքեւի մասը պոկվել է հիմնական մասից: