ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջիկա ընտրություններում նրա մրցակից, դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը կորոնավիրուսի համավարակի պատճառով միմյանց ձեռք չեն սեղմի հաջորդ շաբաթ Օհայոյի առաջին բանավեճում, գրում է Politico-ն:

Թրամփը, Բայդենը եւ Fox News-ի հաղորդավար Քրիս Ուոլեսը առանց դիմակների կլինեն։ Նախագահը կլինի աջից, իսկ Բայդենը` ձախից` համապատասխան ամբիոնների մոտ:

Հանդիսատեսների թիվը կսահմանափակվի 75-80-ով, եւ բոլորին նախքան բանավեճը COVID-19-ի թեսթ կարվի:

Միջոցառումը տեղի կունենա Քլիվլենդի կլինիկայի եւ Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի տարածքում։