Դորտմունդի Բորուսիայի կազմում Գերմանիայի չեմպիոն հռչակված թուրք Նուրի Շահինը, որը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Մադրիդի Ռեալում, ճանաչվել է Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Հարցմանը մասնակցել են Բունդեսլիգայի 298 ֆուտբոլիստներ: Շահինի գործընկերների 46,1 տոկոսը նրան է համարել ավարտված մրցաշրջանի Գերմանիայի լավագույն խաղացող: Լավագույն դարպասապահ է ճանաչվել Մանուել Նոյերը` 70 տոկոս: Լավագույն մարզիչ է ճանաչվել Յուրգեն Կլոպը, որի ղեկավարությամբ Բորուսիան դարձավ չեմպիոն, հաղորդում է Kicker-ը: