ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ Մոսկվայից դեպի Հայաստան չվերթների բացակայության մասին սոցցանցերում տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

«Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել հետեւյալ չարտերային չվերթներից.

28.09.-Մոսկվա-Երեւան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (11:00);

30.09 - Մոսկվա-Երեւան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (11:00);

02.10 - Մոսկվա-Երեւան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (11:00);

04.10 - Մոսկվա-Երեւան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (15:00);

05.10 - Մոսկվա-Երեւան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (11:00);

07.10 - Մոսկվա-Երեւան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (11:00):

Տոմսերի համար տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով հետեւյալ հեռախոսահամարներով. +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55:

Տոմսերը վաճառվում են հետեւյալ հասցեներով. «Դոմոդեդովո», 85 եւ 94 տոմսարկղեր, ընկերության գրասենյակ՝ Բալակլավսկի պողոտա, 16, 2-րդ հարկ, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փողոցից:

Գործում է նաեւ Ռուսաստանից Հայաստան չվերթների մասին տեղեկատվություն ստանալու համար հետեւյալ հեռախոսակապը. 8(800)100-57-58»: