Ցանկացած քաղաքական ուժ իր դիրքորոշումն ունի, եւ դա նորմալ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է առանձին ցուցակով մասնակցել խորհրդարնական ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Կառավարող Հանրապետական կուսակցությունը պահպանողական ուժ է, իսկ «Բարգավաճ Հայաստանը»` աջ ազատական:  Այնպես որ, ինչու նրանք պետք է մեկ ցուցակով անցնեն»,-հարցադրում արեց Սաֆարյանը:

Պատգամավորը հերքեց տեսակետը, թե այդ որոշումը կարող է  պայմանավորված լինել  «Բրագավաճ Հայաստանի»` կոալիցիայից դուրս գալու մտադրության մասին վերջին շրջանում տարածված լուրերով ` վստահություն հայտնելով, որ այդ քայլը թելադրված է  կոալիցիայի ներսում որոշակի ինքնուրույնության ցանկությամբ, սակայն կոալիցիայից դուրս գալու իմաստ չկա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցրել էր, որ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով:  Նա ընդգծել էր, որ տեղերի քանակով խորհրդրանում լինելով երկրորդը, անհրաժեշտություն չկա միավորվելու  այլ քաղաքական ուժի հետ: Ըստ նրա` «Բարգավաճ Հայաստանը» ստորագրել է նոր կոալիցիոն հուշագրի տակ, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանն իրեն վստահ զգա միջազգային բանակցություններում: