Հայաստանում պակասում են այն հողատարածքները, որոնք վարակվել են մորեխներով եւ մկնանման կրծողներով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` 2010 թ. մորեխներով եւ մկնանման կրծողներով վարակված են մոտ 150 հազար հա գյուղատնտեսական հողատարածքներ: Նախորդ տարվա համեմատ դա պակաս է 28 հազար հա-ով, սակայն զբաղեցնում է գյուղատնտեսական հողատարածքների մոտ կեսը:
Առավել վտանգ են ներկայացնում մկնանման կրծողները` մոտ 111 հազար հա 2010 թ. վերջի դրությամբ վարակված է դրանցով: 2009 թ. համեմատ մոտ 40 հազար հա ձերբազատվել է մկների տիրապետությունից:
Նշենք, որ մկների եւ մորեխների տարածմանը հիմնականում նպաստում են չորային եղանակները:



























