Հայտնաբերվել է առաջին հանցանշանը, որը կարող է դառնալ ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանին բռնաբարության մեջ մեղադրելու վկայություն: Նյու-Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհիներից մեկի հագուստի վրա հայտնաբերվել է  Ստրոսս-կանի ԴՆԹ-ն: Վարվող հետաքննությանը իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ ԱՄՀ նախկին ղեկավարի ԴՆԹ անալիզը դեռեւս չի ավարտվել: Վերջինիս փաստաբան Բենջամին Բրաֆմանը հրաժարվել է մեկնաբանել նշված տեղեկությունը:

Արժույթի միջազգային հիմնադրամը մայիսի 23-ին սկսել է ընդունել Հիմնադրամի նոր ղեկավարի համար ներկայացվող թեկնածություններ: ԱՄՀ-ի նոր ղեկավարի ընտրությունը նախատեսված է անցկացնել հունիսի 30-ին:

ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոսս-Կանը որոշում է կայացրել հրաժեշտ տալ իր պաշտոնին, երբ մայիսի 14-ին ձերբակալվել է Նյու-Յորքի օդանավակայանում` սպասուհուն բռնաբարելու մեղադրանքով:  

Նյու-Յորքի բարձրագույն դատական ատյանը համաձայնել է նրան ազատ արձակել 1 մլն դոլար գրավի դիմաց եւ նրան տնային կալանքի նշանակել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 6-ին: Ստրոսս-Կանը  մայիսի 19-ին հրաժարական է ներկայացրել ԱՀՄ նախագահի պաշտոնից: