Հրապարակ»-ի հավաստի տեղեկություններով, փոխվել է Հյուսիսային պողոտայի դեռեւս չբնակեցված բնակելի շենքի սեփականատերը: Այս շենքը, որը հարում է Աբովյան փողոցին, պատկանում էր Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Վերջերս նա, ասում են, ֆինանսական խնդիրներ ունի եւ այս շենքը, որը ոչ մի կերպ չի կարողանում ավարտել, վաճառել է «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին: Թեեւ չի բացառվում, որ սա ընդամենը ինչ-որ պարտքի դիմաց է փոխանցվել:




























