ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Մեծ Բրիտանիա: Նա Լոնդոն է եկել Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինից:

Նախօրեին Դուբլինում Օբաման խոսել է ամերիկա-իռլանդական հարաբերությունների անխախտելիության մասին, այցելել է Մոնիգալլ գյուղ: Հենց այս գյուղում է ծնվել Օբամայի` մայրական կողմի նախնին, ով 1850թ. արտագաղթել է ԱՄՆ:

ԱՄՆ նախագահը մտել է այդ տուն, եղել է հուշանվերների խանութում, նաեւ խմել իռլանդական հայտնի «Գինես» գարեջուրը տեղական փաբում:

Այցի ընթացքում Բարաք Օբաման կայցելի «Մեծ ութնյակի» գագաթաժողով Ֆրանսիայում եւ Լեհաստանում:

Օբամայի` իռլանդական փաբ այցի տեսագրությունը կարելիէ դիտել ԱՅՍՏԵՂ: