Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը օրերս հայտարարել է, որ դեռ երբեք ռինգում չի հանդիպել Ջերման Թեյլորի մակարդակի բռնցքամարտիկի հետ։ Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը «Super Six» մրցաշարի առաջին փուլի շրջանակներում հոկտեմբերի 17-ին կհանդիպի Թեյլորի հետ։
«Ռինգում ես երբեք չեմ ունեցել Թեյլորին հավասար մրցակից։ Նա շատ լավ եւ ուժեղ բռնցքամարտիկ է։ Չգիտեմ, թե էլ ինչ կարելի է դրան ավելացնել։ Ամեն բան պարզ կդառնա հոկտեմբերի 17-ին։ Նախկինում ես առաջին հերթին պայքարում էի սեփական քաշիս դեմ։ Իսկ այժմ շատ երջանիկ եմ, որ նման խնդիր չկա»,- հայտարարել է վերջերս նոր քաշային կարգ անցած Աբրահամը։



























