Սանկտ Պետերբուրգի Զենիթը պատրաստ է թիմ վերադարձնել Ռուսաստանի հավաքականի հարձակվող Անդրեյ Արշավինին: Անգլիական Mirror պարբերականի տվյալներով, Զենիթը պատրաստ է Լոնդոնի Արսենալին վճարել 7 միլիոն ֆունտ ստերլինգ: Երկու տարի առաջ Արսենալն Արշավինի համար վճարել էր 12 միլիոն ֆունտ: Արշավինի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ Չելսին, Լիվերպուլը եւ Ֆեներբահչեն, հաղորդում է Սովսպորտը: