ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ դատապարտում է սպիտակ  գերակայության բոլոր կողմնակիցներին, այդ թվում` Proud Boys-ին, որն ԱՄՆ-ում ատելություն հրահրող խմբերին է պատկանում, հաղորդում է Reuters-ը:

«Ես դատապարտում եմ սպիտակ գերակայությունը, դատապարտում եմ Proud Boys-ին: Ես շատ բան չգիտեմ Proud Boys-ի մասին, բայց դատապարտում եմ այն»,- Fox News-ին հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Զո Բայդենի հետ առաջին նախագահական բանավեճի ժամանակ ընդդիմախոսը հարցրել էր Թրամփին` արդյոք նա պատրաստ է դատապարտել «սպիտակ գերակայության կողմնակիցներին եւ աշխարհազորայիններին» եւ ասել նրանց, որպեսզի նրանք նահանջեն երկրի որոշ քաղաքներում հակառասիստական ​​բողոքների ֆոնին: Թրամփը խնդրել էր կոնկրետ խումբ նշել, եւ Բայդենը նշել էր Proud Boys-ը` կազմակերպություն, որն իրեն որպես «արեւմտյան շովինիստական» ակումբ է դիրքավորում:

«Proud Boys, նահանջեք եւ մի կողմ քաշվեք»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը: