ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «աջակցում է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու ջանքերին»:

MSNBC-ին տված հարցազրույցում Մաքմասթերն ասել է, որ Թրամփը պետք է «շիտակ» լինի եւ Պուտինին կոչ անի «հետ կանգնել նրանից, ինչ անում է»:
«Ոչնչացման, ապատեղեկատվության եւ ժխտման այս տեւական արշավին աջակցում է ցանկացած առաջնորդ, ով չի խոստովանում դա: Հենց այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ նախագահը պետք է ավելի մեծ ուժ ցուցաբերի` դատապարտելու այն ջանքերը, որոնք ուղղվծ են մեր վստահության իրական նվազեցմանը նրանում, թե ինչպիսին ենք մենք` որպես երկիր»,- ասել է նա:

Մաքմասթերի խոսքով` «պարզ է, որ Ռուսաստանը խառնվել է 2016-ի նախագահական ընտրություններին», եւ Թրամփը կարծում է, որ եթե «ուղղակիորեն դիմակայություն ցույց տա Պուտինին, ապա պատահաբար հարցականի տակ կդնի իր իսկ սեփական ընտրությունները», հայտնում է The Week-ը:

Թոշակի անցած գեներալ-լեյտենանտ Մաքմասթերը 2018-ին լքել էր Սպիտակ տունը` մեկ տարի ծառայելով որպես Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության խորհրդական: Չնայած նա հիմնականում լռում էր ԱՄՆ նախագահի մասին` զերծ մնալով հանրային քննադատությունից, այժմ երբեմն ելույթ է ունենում` իր նոր «Մարտադաշտ. Ճակատամարտ` ազատ աշխարհի պաշտպանության համար» գիրքը գովազդելու նպատակով: