Սպիտակ տան բժիշկ Շոն Քոնլին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու առաջին տիկին Մելանյա Թրամփի` կորոնավիրուսով վարակման մասին լուրը, հայտնում է NPR-ն:

Հոկտեմբերի 1-ով թվագրված հայտարարության մեջ նա ասել է, որ այսօր երեկոյան ստացել է հաստատումն այն մասին, որ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը կորոնավիրուս ունեն:

Քոնլին հայտնել է, որ Դոնալդ Թրամփը կշարունակի կատարել իր պարտականությունները կորոնավիրուսից ապաքինվելու ընթացքում:

«Նախագահը եւ առաջին տիկինն այժմ իրենց լավ են զգում, եւ նրանք ապաքինման ընթացքում մտադիր են տանը մնալ Սպիտակ տանը»,- ասել է նա:

«Մենք բժշկական թիմի հետ միասին զգոն հսկողություն ենք կազմակերպում Սպիտակ տանը, եւ ես բարձր եմ գնահատում մեր երկրի որոշ մեծագույն բժիշկների եւ հաստատությունների ցուցաբերած աջակցությունը»,- հավելել է նա: