ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ վերանայում է իր առաջիկա այցը Ասիայի երկրներ՝ որպես նախազգուշական միջոց այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է Reuters-ը:

Դեռ որոշում չի կայացվել, Հռոմից Դուբրովնիկ թռիչքի ժամանակ լրագրողներին ասել է Պոմպեոն:

Նրա խոսքով՝ ինքը չի կատարել այլ փոփոխություններ, որոնք կարտացոլեին այն փաստը, որ անհրաժեշտության դեպքում նախագահին փոխարինելու հարցում ինքը չորրորդն է:

Պոմպեոն ասել է, որ ինքը եւ իր կինը Դուբրովնիկ մեկնելուց 20 րոպե առաջ կորոնավիրուսի թեսթ են անցել, եւ արդյունքը բացասական է եղել: Նա ասել է, որ վերջին անգամ Թրամփին տեսել է սեպտեմբերի 15-ին: