Իտալիայի` ծայրահեղ աջ հայացքներ դավանող ՆԳ նախկին նախարար Մաթեո Սալվինին շաբաթ օրը կներկայանա դատարան` առեւանգման մեղադրանքի կապակցությամբ, որոնք կապված են 2019 թվականին 116 միգրանտի հետ հետ տեղի ունեցած միջադեպի հետ, որոնք ի վիճակի չէին իջնել Միջերկրական ծովի առափնյա պահպանության նավից:
Սիցիլիայի Կատանիա քաղաքի դատախազությունը «Լիգա» կուսակցության առաջնորդին մեղադրում է լիազորությունների չարաշահման մեջ, երբ նա խանգարեց մարդկանց իջնել «Գռեգորետի» առափնյա նավից` «փակ նավահանգիստների» քաղաքականության շրջանակներում:
47-ամյա քաղաքական գործիչը հորդորել է իր կողմնակիցներին հավաքվել նավի վրա Կատանիայում եւ բողոքել տեղի ունեցողի դեմ, որը դավադրություն է անվանել իր դեմ:
«Ես ընդունում եմ իմ մեղքը Իտալիային եւ իտալացիներին պաշտպանելիս»,- հայտարարել է Սալվինին լրագրողներին:
Սալվինիի գործընկեր Զորջիա Մելոնին, ով «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդն է, խոստացել է մասնակցել բողոքի ակցիային: Ընդ որում, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ում դեմ եւս մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, խոստացել է պատվիրակություն ուղարկել «Առաջ, Իտալիա» կուսակցությունից:





























