Մայիսի 28-ին Լոնդոնում կայանալիք ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու համար կատալոնյան Բարսելոնան ստիպված կլինի նախատեսածից երկու օր շուտ մեկնել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք: Պատճառը Իսլանդիայի հարավ-արեւելքում ժայթքած Գրիմսվոթն հրաբխի ծուխն է: Բարսելոնան մտավախություն ունի, որ հինգշաբթի Մեծ Բրիտանիայի օդային տարածքը փակ կլինի, եւ թիմը ստիպված կլինի գնացքով հասնել տեղ: Իսպանիայի չեմպիոնները Բարսելոնայից կմեկնեն մայիսի 24-ին, ժամը 01:00-ին:

Անցած տարի Բարսելոնան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Ինտերի հետ հանդիպմանը ստիպված էր Միլան մեկնել ավտոբուսով, քանի որ իսլանդական Էյյաֆյատլայոկուդլ հրաբխի մոխրի պատճառով Եվրոպայի օդային տարածքը թռիչքների համար փակ էր: