Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ Իսպանիայի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում։ Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Երեւանում։

Իսպանացիների երեկվա մարզումներին չի կարողացել մասնակցել Եվրոպայի չեմպիոնների առաջատարներից մեկը՝ Ֆերնանդո Տորեսը։ Տաղանդավոր հարձակվողը մկանը ձգելու պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստին պատվիրվել է մարզվել մարզասրահում, իսկ իսպանական հավաքականի բժշկական ծառայությունը դեռեւս դժվարանում է ասել՝ կկարողանա՞ Տորեսը խաղալ Հայաստանի հավաքականի դեմ, թե՞ ոչ։

Այսպիսով, թիմի հարձակողական գծի հարցը իսպանացիների մարզիչ Վինսենտե Դել Բոսկեի համար ավելի է դժվարացել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ստիպված է հրաժարվել «Վալենսիայի» վերջերս վնասվածք ստացած հարձակվող Դավիդ Վիլյայից։ Բացի այդ, Թուրքիայից վատառողջ է վերադարձել նաեւ Դանի Գուիսան, այնպես որ…