Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը շաբաթ օրը ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ առաջին տիկին Մելանյա Թրամփին, որում նրանց շուտափույթ ապաքինում է մաղթել կորոնավիրուսից, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով չինական պետական ​​հեռուստատեսությունը:

Թրամփը, ով ուրբաթ հայտարարել էր կորոնավիրուսով վարակման մասին, տեղափոխվել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոն:

Associated Press-ը հրապարակել է Չինաստանի նախագահի հաղորդագրության մեջբերման թարգմանությունը:

«Ես եւ իմ կինը` Պենգ Լիյուանը, կարեկցում ենք ձեր ընտանիքին եւ շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ նա բազմիցս մեղադրել էր Պեկինին կորոնավիրուսին արձագանքման կապակցությամբ, ինչը մեծ լարվածության էր հանգեցրել երկրների միջեւ: