Արեւմտյան Գերմանիայի Քյոլն քաղաքի արվարձաններից մեկի կայարանում փակուղում կանգնեցված մարզային գնացքում հավաքարարը կասկածելի ստվարաթղթե տուփ է գտել, որը լցված է եղել վառոդի նմանվող սեւ փոշով, ինչպես նաեւ պտուտակներով եւ մեխերով: Ինչպես շաբաթ օրը, հոկտեմբերի 3-ին, իր Twitter-ում հայտնել է Քյոլնի ոստիկանությունը, կասկածելի առարկան վնասազերծվել է, հայտնում է DW-ն:
Ի պատասխան dpa գործակալության հարցման, ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ դեռ վաղ է ռումբի մասին խոսել: Բացի այդ, իրավապահները խուզարկում են կայարանի շրջակայքը, որտեղ այն գտել են:
Գործակալության տվյալներով, խոսքը տեխնիկական երկաթուղային կայարանի մասին է, որտեղ ուղեւորներ չեն բարձրանում եւ չեն իջնում:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ հայտնաբերվածը «լուրջ վտանգ չի ներկայացնում»: Փորձագետները եզրակացրել են, որ տուփի մեջ եղած փոշին պայթյունավտանգ չէ: Նույնիսկ եթե հնարավոր լիներ այն հրկիզել, ապա մեխերն ու պտուտակները կարող էին մի քանի սանտիմետր թռչել:





























