Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Գամմա» արեւադարձային փոթորիկը շաբաթ օրը հասել է Մեքսիկայի ափեր: Այս մասին հայտնում է ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով՝ «Գամման» հարվածել է երկրի հարավ-արեւելքում գտնվող Կվինտանա Ռոո նահանգի Տուլում առողջարանային քաղաքի մոտակայքում գտնվող ափին: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ փոթորիկն ուժգնությամբ մոտ է մրրիկին:
Ցիկլոնն ավելի քան 14 կմ/ժ արագությամբ շարունակում է շարժվել դեպի հյուսիս-արեւմուտք: Քամու արագությունը դրա սահմաններում գերազանցում է 31 մ/վ-ը:





























