Կազանում ավարտվեց շախմատի աշխարհի հավակնորդների մրցաշարի 5-րդ դասական պարտիան: Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու իսրայելցի Բորիս Գելֆանդը 5-րդ անգամ ոչ ոքի խաղացին: Սպիտակներով հանդես էր գալիս Գրիշչուկը: Պարտիան ավարտվեց 39-րդ քայլում: Ընդհանուր հաշիվն է 2,5:2,5: Վաղը, մայիսի 25-ին գրոսմայստերները կանցկացնեն վերջին դասական պարտիան: Հավասար հաշվի դեպքում թայբրեքում կանցկացվեն արագ եւ բլից պարտիաներ: