Այսօր Չինաստանի Հանսու նահանգում բեռնատարը մխրճվել է գյուղատնտեսական ապրանքների շուկա։ «Սինհուա» գործակալությունը հայտնել է, որ առնվազն 6 մարդ զոհվել է, եւս 14-ը ստացել մարմնական վնասվածքներ։
Պատահարը տեղի է ունեցել Դինսի քաղաքային մարզի Չաբուչժեն գյուղի շրջանում։ Դեռեւս չպարզված պատճառով վարորդը կորցրել է բեռնատարի կառավարումը։
Հինգ մարդ տեղում է մահացել, վեցերորդը մահացել է հոսպիտալացվելիս։ 14 տուժածներից 5-ի վիճակը ծանր է։
Տեղական իշխանությունները պարզում են պատահարի հանգամանքները։





























