«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով` Արեւմուտքը Հայաստանի իշխանության առաջ հստակ պահանջ է դրել, որ ՀՀ հաջորդ խորհրդարանում չպետք է լինեն քրեական տարրերի հետ այս կամ այն կերպ ասոցացվող պատգամավորներ, ովքեր բիզնես կապերով կամ այլ կերպ սերտաճած են կրիմինալի հետ:
«Որոշ տեղեկություններով` այս ցանկությունը ձեւակեպվել է ժամանակ առաջ եւ պարբերաբար հիշեցվում է ՀՀ բարձր իշխանության հետ հանդիպումների ժամանակ: Հակառակ պարագայում Արեւմուտքը կարող է կասկածի տակ առնել ընտրությունների արդար ընթացքը: Ի դեպ, ՀՀ իշխանությունն այս առթիվ լուրջ խնդրի առաջ է, քանի որ կրիմինալի հետ ասոցացվող խորհրդարանականների պակաս իշխող ՀՀԿ-ում չկա: ԲՀԿ-ում նույնպես կան քրեական անցյալ ունեցող եւ այժմ նրանց հետ ասոցացվող պատգամավորներ»,-նկատում է պարբերականը:



























