36-ամյա պաշտպան Գարիի Նեւիլի հրաժեշտի խաղում Մանչեսթեր Յունայթեդն ընդունեց Յուվնեթուսին եւ պարտվեց 1:2 հաշվով: Մանչեսեթեր Յունայթեդի կազմում 19 մրցաշրջան` 602 հանդիպում անցկացրած ֆուտբոլիստին հրաժեշտ տալու համար դարձյալ Մանչեսթեր Յունայթեդի մարզաշապիկ էին հագել Դեւիդ Բեքհեմը, Ֆիլ Նեւիլը, Նիքի Բաթը`90-ականների Յունայթեդի կուռքերը: Բարսելոնայի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի նախաշեմին Մանչեսթերն առանձնապես ջանք չներդրեց եւ ուրախ հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով:
Հասանելի է
русский



























