Հանարվո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով դառնա Ազգային ժողովի պատգամավոր`«Առավոտ»-ը հարցրել է ԲՀԿ անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժոզովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանին:
Ի պատասխան նա ասել է. «Տեսականորեն ես չեմ ուզում ոչինչ բացառել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանին ճանաչում եմ որպես մեր հանրապետության 10 տարվա ղեկավարի, եւ այդ ընթացքում մեր հանրապետությունը չի գտնվել դժվար վիճակում, մենք ունեցել ենք հարաբերական կայունություն, որը պետք է գնահատել»:



























