Ուկրաինայի գլխավոր դատախազության շենքից դուրս գալուց հետո Յուլիա Տիմոշենկոն պատմել է, թե ինչպես են իրեն «նվաստացուցիչ խուզարկության ենթարկել»: Ըստ Տիմոշենկոյի, գրանցել են իր անձնական իրերը, մտել պայուսակի մեջ, փորձել են առգրավել բջջային հեռախոսը, նաեւ ձեռքից խլել են iPad-ը:
Տիմոշենկոն նաեւ նշել է, թե քննիչներն իրեն ազատ են արձակել հանրության ճնշման ներքո:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մայիսի 24-ին Տիմոշենկոյին ձերբակալել էին դատախազությունում հարցաքննության ընթացքում: Նախաքննական մարմնի փոխանցմամբ, Տիմոշենկոն ձախողում էր քննչական գործողությունները:



























